Թեստ 4

Կամակոր  թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակներին

մարդ

կարճ

թախտին

 

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

դերձակը նշանակում է Կարուձև անող արհեստավոր:

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

ա) գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

բ) թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

գ) կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

դ) ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

երկրի գոյական                         երկար ածական

_______________________                          դերձակը գոյական

_______________________                          ասում է բայ

_______________________                          ______________________

5.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել:

Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:

 

6.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

7.Օգտագործելով  տրված  բառերը ̀    (սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին) լրացրու՛  առած-ասացվածքները.

ա)Ծաղիկը ծաղկին   նայելով  է  բացվում:

բ)Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

գ)Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

դ)Արջից  վախեցողը  անտառ չի գնա:

8.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Թագավորը թագավոր է ինչ խելքին  փչի այդ էլ կհրամայի:

9.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Դերձակը   մի  վերմակ է կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

 

10.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել:

11.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

Ես նմանացնում եմ  այս հեքիաթի թագավորին,Հովաննես Թումանյանի սուտասան հեքիաթի թագավորին:

12.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Ես կգնամ թագավորի մոտ և կասեմ թե.

-Թագավոր ապռած կենա դուք բոլոր դերձակների գլուխները կտրել եք:

Եվ թագավորը մերկ կլինի և կմրսի կհիվանդանի և կափսոսի իր արածի համար:

 

13.Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

Ես կվերնագրեմ ՙՙԿամակորը և Հիմարը՚՚

Հեքիաթը սովորիր պատմել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s