ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԹԵՍՏ 5

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2015թ.

Մաթեմատիկա, 4-րդ դասարան
5-րդ տարբերակ

1-10-րդ առաջադրանքներում նշի՛ր ճիշտ պատասխանը:

  1. Ինը հազար քսանչորս թիվը թվանշաններով գրվում է.
  • 9240 2) 9024           3) 9204           4) 9042                        5) 9402:
  1. Ո՞ր շարքում գրված բոլոր թվերն են բաժանվում և՛ 5-ի, և՛ 2-ի.
  • 365, 475, 305, 905
  • 372, 564, 678, 980
  • 815, 335, 715, 180
  • 780, 100, 205, 300
  • 320, 610, 190, 80
  1. Գումարելիներից մեկը փոքրացրել են 11-ով: Ինչպե՞ս պետք է փոխել մյուս գումարելին, որպեսզի գումարը չփոխվի: Պետք է.
  • մեծացնել 11-ով 2) փոքրացնել 11-ով              3) մեծացնել 11 անգամ                                 4) փոքրացնել 11 անգամ                 5) թողնել նույնը:
  1. Ֆիլմի տևողությունը 90 րոպե է: Նրա ցուցադրումն սկսվեց ժամը 17:10-ին: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրումը.

1) 18:00           2) 18:40           3) 18:30           4) 18:50          5) 19:00:

  1. Արամը գումարեց 20 հարյուրյակ և մեկ: Ի՞նչ թիվ ստացավ.
  • 21 2) 201              3) 2001                        4) 20001                      5) 1001:
  1. Ամենամեծ եռանիշ թվից 3-ով մեծ թիվն է.
  • 102 2) 96                3) 996              4) 999              5) 1002           
  1.  3/10  ցենտները կիլոգրամներով արտահայտած կլինի՝
  • 10 2) 100              3) 30                4) 300              5) 15:
  1. 6 ժ 15 րոպեն րոպեներով արտահայտած կլինի՝
  • 325 2) 300              3) 365              4) 375              5) 355:
  1. Քառակուսու կողմի երկարությունը 18 սմ է: Գտիր քառակուսու մակերեսը:           1)  36 սմ2          2) 72 սմ2 3) 144 սմ2                   4) 324 սմ2                   5) 400 սմ2:
  2. Գծագրում ներկված է պատկերի՝
  • մասը     2)  մասը                  3)  մասը      4)  մասը                  5)  մասը:

 

 

 

11-15 առաջադրանքների ճիշտ պատասխանները գրի՛ր յուրաքանչյուր աշխատանքից հետո նշված տեղում՝ կետերի փոխարեն:

  1. Հաշվի՛ր 19-ի հնգապատիկի և 44-ի տարբերությունը:

Պատասխան՝51.

  1. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է,  երկրորդ անդամը՝ 1, և սկսած երրորդ անդամից յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդ երկու անդամների գումարին: Գրի՛ր այդ հաջորդականության հինգերորդ անդամը:

Պատասխան՝ 5

  1. Հաշվի՛ր 3500 + 50x (4200 : 7 – 588) արտահայտության արժեքը:

Պատասխան՝ 4100

  1. Չորս տետրը 600 դրամ արժե: Քանի՞ դրամ պետք է վճարել այդպիսի 6 տետրի համար:

Պատասխան՝ 900

  1. Մանկապարտեզի խմբում յոթ հատ երեքակնանի և երեք հատ երկակնանի հեծանիվ կա: Բոլոր հեծանիվները միասին քանի՞ ակ ունեն:

Պատասխան՝27 

 

16-17-րդ առաջադրանքների լուծման ամբողջ ընթացքը մանրամասն և հիմնավորված ներկայացրո՛ւ առաջադրանքներից հետո նշված տեղում:

  1. Էքսկուրսիա մեկնող խմբերից մեկում 12 երեխա ավելի շատ կար, քան մյուսում: Քանի՞ երեխա պետք է տեղափոխվի մյուս խումբը, որպեսզի խմբերում երեխաների քանակը հավասարվի:

Պատասխան՝6

  1. Պահեստում կար 300 կգ շաքարավազ: Դրանից 2-ական կիլոգրամ լցրեցին 75 հատ տոպրակների մեջ և տարան խանութ: Քանի՞ կիլոգրամ շաքարավազ մնաց պահեստում:

Պատասխան ՝150 կգ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s