Մայրենի

Թեստ 7

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Երբեք

Կդառնա

Ամբողջ

Թռչել

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները (իմատով հակառակ բառեր):
    ա/ տխուր-ուրախ, զվարփ

բ/սիրուն-տգեղ, գեշ, այլանդակ

գ/  փոքրիկ-մեծ ,հսկա
դ/սովորական-անսովոր, արտասովոր, բացառիկ

3.Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել
գ/վնասել
դ/կաշկանդել
4.Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա -վթար
բ/աֆիցեր-ոստիկան
գ/դիրեկտոր-տնորեն
դ/զիբիլ-աղբ

5.Տեքստից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:
Մեծեր

Աստղեր

Քաղաքներ

  1. Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը ,քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր,աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի:

դ/Դատարկ տակառը բարձր ձայն կհանի:

  1. Նկարագրի՛ր Կառլսոնին:
    Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ մարդուկ է: Նա կարողանում է թրչել:
  1. Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ

Ես չեմ ուզում Մանչուկի փոխարեն, որովհետեւ ինձ դուր է գալիս իմ ընտանիքը։

  1. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
    Մանչուկը երազում էր ունենա  շնիկ:
  1. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
    Որ  Մանչուկի երազանքը կատարվեր:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s