Ամառային օրեր Արցախում

Ես այս ամառ գնացել էի Արցախ: Ինձ դուր եկավ Արցախը: Ես այնտեղ առաջին անգամ էի: Հիացա Արցախի բնությամբ:

IMG_1110

 

 

Տեսա «Մենք ենք մեր սարեր» հուշարձան կոթողը, որը ավելի հայտնի է որպես «Պապիկ-տատիկ»: Այն գտնվում է բլրի գագաթին և պատրաստված է կարմիր տուֆից: Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների:

 

 

 

IMG_0263

 

 

Ինչ շատ դուր եկավ Շուշիի եկեղեցին՝ Սուրբ Ղազանչեցոցը: Այն շատ գեղեցիկ էր և ամբողջովին սպիտակ:

 

 

 

 

 

 

Գնացինք Գանձասար, որտեղ տեսա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Այն կառուցվել է 1216-1238 թվականներին Հասան-Ջալալ իշխանի կողմից:

Արշավեցինք դեպի Հունոտի կիրճ, որը համարվում է բնապատմական արգելոց: Այնտեղ է գտնվում Մամռոտ Քար ջրվեժն, որը ավելի հայտնի է Զոնտիկներ կամ Հովանոց անունով… Ինձ համար այն շատ հետաքրքիր վայր է: Ջրվեժը սկիզբ է առնում կիրճի ներսից և թափվում է մամռապատ քարի վրա: Մամռոտ Քար ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին՝ բնական լողավազանի մոտ:

Տեսանք նաև Տնջրին 2033 տարեկան հսկա չինարի ծառը: Այն գտնվում է Սխտողաշեն գյուղում: Այն ունի 44մ² մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։IMG_0238

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s