Ռանչպարների կանչը

Հայոց լեզվի դաս էր։
— Ապա արտասանիր «Ռանչպարների կանչը», — մատնացույց արեց Մելքոն վարժապետը վերջին շարքում նստած մի թխադեմ աշակերտի, որ լուսամուտին կպած մտազբաղ նայում էր Ձորաթաղի այգիներին։

Աշակերտը կանգնեց։

Շաբաթը մեկ անդամ Մելքոն վարժապետը աշակերտներին կրկնել էր տալիս հայոց այբուբենը։ Աշակերտները պարտավոր էին անգիր ասել բոլոր տառերը, դրանք զուգակցելով հայ շինականների առավոտյան կանչերի հետ։ Այբուբենը սերտելու այս եղանակը Մելքոն վարժապետն էր մշակել ոտանավորի ձևով, նպատակ ունենալով հայոց գրերի պատկերը և հաջորդական կարգը ամուր դրոշմել իր սաների հիշողության մեջ։ Այնպես պետք է արտասանեին, որ թվար, թե առավոտ է, և ռանչպարները իրար ձայն տալով շտապում են դաշտային աշխատանքի։

— Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,

Բրդեմ ուտեմ.

— Ի՞նչ ուտես, — ընդմիչեց Մելքոն վարժապետը հոնքերը խոժոռելով։

— Թփով կլուլիկ կարմիր տաքտեղով։

Դասարանը փռթկաց։

— Լավ բան է Մշո թփով կլուլիկ ուտելը, այն էլ կարմիր տաքտեղով, բայց դասը լավ սերտելուց հետո, — սաստեց վարժապետը։ — Այլապես տեսնու՞մ ես վարոցների խուրձը։

— Առաջ ուտել, հետո սերտել, — պատասխանեց թխադեմ աշակերտը, դժկամությամբ նայելով բարակ վարոցների կապոցին, որ դրված էր անկյունում, կարգապահությունը խախտող և դասը չսովորող աշակերտներին պատժելու համար։

— Դու ասա «Ռանչպարների կանչը», — դիմեց պարոն Մելքոնը մի ուրիշ աշակերտի, որ առջևում էր նստած և թըվաբանությունից ու մայրենի լեզվից միշտ հինգ ու խաչ էր ստանում ։

Խաժաչք, սուր քթով և մազերի խոպոպները ճակատին թափած սասունցի մանուկ էր Սանասարը։ Դասը պատասխանելուց առաջ սա միշտ դիմում էր Մարութա սարին, կարծես ուժ առնելու համր։ «Յա Մարաթուկ», ասում էր ու դասը պատասխանում։ Ուստի դասարանում նա հայտնի էր նաև «Յա Մարաթուկ» մականունով։

Սանասարը համարձակ վեր կացավ, և «Յա Մարաթուկ» դոչելով, ճակատը բարձր պահած սկսեց.

— Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՛, ե՛չ, զա՛,
Լծիր եզան։
է՛, ը՛թ, թո՛,
Վեր կաց, Թաթո,
ժե՛, ինի՛, լյո՛ւն,
Կապիր քո շուն։
Խե՛, ծա՛, կե՛ն,
Ու՞ր է Հակեն։
Հո՛, ձա՛, ղա՛տ,
Միհրա՜ն, Մրհրդա՜տ,
Ճե՛ն, մե՛ն, հի՛,
Կգանք հիմի։
Նո՚ւ, շա’, ո՜,
Պրծիր, Շավո,
Չա’, պե’, ջե’,
Ուշ է, Վաչե։
Ռա’, սե’, վե՛վ,
Ծագեց արև։
Տյո՛ւն, րե’, ցո’,
Մարդ աստծո։
Վյո՚ւն, փյո՛ւր, քե’,
Քելե, Սրքե,
Ե՛վ, օ’, ֆե’,

Օ, ի՜նչ զով է։

— Ապրե՛ս, Սանասար։ Դու Սասնա ո՞ր գյուղից ես։
— Բսանաց գավառի Ջրտնիք գյուղից։

— Շատ ապրես, որդիս։ Ա՜յ, այդպես կսերտեն «Ռանչպարների կանչը» և ոչ թե կլուլիկ ուտելու մասին կմտածեն, — նկատեց Մելքոն վարժապետը և դասամատյանը բաց անելով Սանասարի անվան դիմաց ավելացրեց մի նոր հինգ ու խաչ։

Աղբյուրը

Բառերի բացատրություն

ռանչպար-հողագործ, հողի մշակ
սերտել-անգիր անել
կլուլիկ-ճաշի տեսակ
վարոց-բարակ փայտե ճիպոտ

Առաջադրանքներ

Դուրս գրիր քեզ անծանոթ այլ բառեր, բառարանի օգնությամբ բացատրիր:
թխադեմ-Թխագույն դեմք ունեցող
Ձորաթաղ-թաղամաս
շինական-Գյուղացի, գեղջուկ
դրոշմ-Մետաղյա հարթ մակերևույթի վրա բարձրաքանդակ կամ խորաքանդակ պատկեր՝ ձև՝ գիր՝ գծագրություն, որ ճնշման կամ այլ միջոցով արտատպվում է ուրիշ առարկայի վրա:
հոնք-Ակնակապիճների վերևի մազերի կամարաձև շերտը, ունք
Խաժաչք-Խաժ աչքերով, խաժակն:

Սովորիր հայերենի այբուբենը տառանուններով (այբ, բեն, գիմ), տես Սուսան Մարկոսյանի Գործնական քերականությունը՝ 5-րդ դասարան, էջ 4 , ապա կատարիր նույն էջի առ. 2-րդը:
Վարժ2
Հայերեն տառերը միասին ”այբուբեն” է կոչվում առաջին երկրորդ տառերի անոնով։
Ա-այբ
Բ-բեն
Այբբենարանը նշանակում է այբուբենի ուսուցման դասագիրք:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s