Posted in Winter camp

Ձմեռային ճամբար

Այս ձմեռային ճամբարը լի էր հետաքրքիր գործնեությամբ, նոր      մարդկանցով և նորգիտելիքներով: Ճամբարային առաջին շաբաթը իմ համար այդքանել հետաքրքիր չանցավ, որովհետև ամեն ինչ դեռ նոր էր և անծանոթ , բայց հաջորդ երկու շաբաթը անցավ շատհետաքրքիր: Երկրորդ շաբաթը մենք քայեցինք դեպի սահադաշտ և 24 ժամ անցկացրեցինքդպրոցում: Ճամփորդություները միացրեցին մեզ և դարձրեցին մեկ ընկերական ջոկատ: Եսձեռք բերեցի նոր շրջապատ: Խաղացինք տարբեր հետաքրքրաշարժ խաղեր ՝ բլից, զիլ-զառ, այլ կերպ, բառախաղ և ալյն: Ես միայն կավելացնեի , ավելի շատ ճամփորդություներճամբարի ընթացքում:

Posted in Winter camp

Հետազոտական աշխատանքների ներկայացում․ անգլերեն

Այսօր Հունվարի 24-ն է, դա նշանակում է, որ անգլերենի հետազոտական աշխատանքների ներկայացում շարունակվում է: Առաջին ներկայացնողը Սոնա Բալայնն էր: Նրա հետազոտական աշխատանքի վերնագիրը  հետևյալն էր՝ <<Press is the Mirror of the World>> կամ հայերենով <<Մամուլը աշխարհի հայելին է>>:Սոնան ներկակացնում էր մեդայի ազդեցությունը մարդկանց վար, թե ինչպես է ապատեղեկատվությունը ազդում մարդկանց հոգեբանությանը և ալյն: Երկրորդ ներկյացնողը Էլեն Մկրտչյանն էր: Էլեն հետազոտական աշխատանքի թեման էր ` <<How art can improve mental health>> կամ հայերենով <<Ինչպես արվեստը կարող է բարելավել հոգեկան առողջությունը>>:Էլենը խոսում էր արվեստի կարևորությունը մարդու կյանքում, թե ինչպես արվեստի շնորհիվ մարդ կարող է սթրեսից դուրս գալ և ալյն։ Մեր երրորդ ներկայացնողը Արշիլ Խաչատրայնն էր։ Նրա թեմայի անունն էր՝ <<Mysterious places of the world>> կամ <<Աշխարհի խորհրդավոր վայրերը>>: Արշիլը հետազոտել էր Բերմուդյան եռանկյունու առեղծվածի մասին։

Բոլորի հետազոտակաները շատ հետաքրքիր էին։ Ես շատ բաներ սովորեցի այս աշխատանքներից և շատ ուրախ եմ, որ մեր կրթահամալիրը հնարավորություն է տալիս մեզ բոլորիս ուսումնասիրել այն ինչ մեզ հետաքրքրում է։ Շնորհիվ հետազոտական աշխանաքների բացվում են իքնակրթության դռները։ Հետազոտական աշխատանքների մեր կրթահամալիրում նորություն էր, սա նաև փորձ է մեզ համար հետագայում բուհական կրթությունը ավելի դյուրին դարձնելու համար: Հետազոտական աշխատանքը իրենից եթադրում է անընդհատ աշխատանք, պրպտելու , ստեղծագործելու կարողություների զարգացում, իքնակրթելու, նոր աղբյուրներ հայթայթելու մեծ հնարավորություներ: Բացի դա, նշեմ, որ լսարանի մոտ ներկայանալը իրենից ենթադրում է մեծ պատասխանատվություն, գրագետ և լսելի խոսք. իհարկե դա ոչ բոլորի մոտ է ստացվում, բայց սա ևս մեծ հնարավորություն է սեփական սխալի վրա սովորել և զարգանալ:
Ահա ֆոտոշարքը․՝

Posted in Winter camp

24 ժամ դպրոցում

Այս նախագիծը դա իմ երազանքներ արդեն 3 տարի։ Շատ շնորհակալ եմ ընկեր Իրինային, որ նա կազմակերպես այս նախագիծը և իրականացրեց մեր երազանքը։ Ամենինչ սկսվեց մեր սովորական առօրյա ճամբարական աշխատակարգով։ Մասնակցեցինք Մեդիա Ուրբաթին, որտեղ ելույթ ունեցան Եզդիների համայքը։Իսկ հետո նաև և առաջ մենք գնացին գնումների արկածներով կատարեցինք մեր գնումները և հասնաք դպրոց։ Այդ ամենինց հետո սկսեցինք մեր խողհարության ծրագիրը։ Պատրաստելու ընթացքում և պարեցինք, և երգեցինք, իսկ հետո կուշտ կերանք և գնացինք բասկետբոլի մարզադալհիճ։ Մարզադալիճում խաղացինք մի շարք խաղեր։ Իսկ խաղերից հետո դիտեցինք ֆիլմ, որից հետո խաղացինք տարբեր խաղերի։ Ամեն ինչ լավեր մինչև քնելու պահը։ Դպրոցում քնելը պարզվում է մի տանջալից բան է։ Շատ լավ ժամանակ անցկացրեցինք ,բայց ես էլ ալյևս չեմ ուզում կրկնել այս նախագիծը։

Posted in Հայոց Լեզու 2022-2023, Հայոց Լեզու 2022-2023

266-270


267․Ինչու՞ եք ընտրել այս առարկան։
Դուք սիրում եք ձեր առարկան և ինչու։
268․չի կարող պատահի
հանկարծակի
հանձնվել
հավանաբար
269․Նվարդն՝ ներս մտնողը, բժիշկի դուստրն է։Ներս մնտողը՝ Նվարդն, բժիշկի դւստրն է։
Գանձերի կղզին ՝նվիրեց ընկերոջը, ով սիրում էր այդ գիրքը։
Հարևանունհին՝ Նոյեմ տատիկներ, ով ութղունն անց առույգ կին էր։ Նոյեմ տատիկը՝ հարևնուհին, ով ուսունն անց առույգ կին էր։
Խուստուփը՝ մեր դիմացի լեռը, երկար ժամանակ ծածկված է մնում ձյունով։Մեր դիմացի լեռը՝ Խուստուփը, երկար ժամանակ ծածկված է մնում ձյունով։
Իշխանը՝ փառատենչ բռնակալ,ում ծերունին պատմեց հուշարձանների մակագրությունների մասին։Փառատենչ բռնակալը՝ Իշխանը, ում ծերունին պատմեց հուշաձանների մակագրությունների մասին։
Օդեսան՝ ծովափնյա մեծ քաղաքը, որը առաջին անգամ տեսավ նա։Ծովափնյա մեծ քաղաք՝ Օդեսան, որը առաջին անգամ տեսավ նա։
270․Հիշում եմ, մի անգամ, երթուղայնում սլավոնական արտաքնով մի աղջիկ մոլորված հայցքով մտավ երթուղայն։ Նստեց կողքս և ամեն կանգառ մոլորված պատոհանին էր նայում։ Ի վերջո ես նրան հարցրեցի թե ինչ է եղել։ Պարզվեց նա Ռուսաստանից տեղափոխվել էր Նյու Յորք համալսարանում սովորելու համար և որոշեց, որ պետք է այսօր Նյուրքի կետրոնով շրջի և հանակարծակի մոլորվեց , իսկ հեռախոսը անջատվել է , ծանոթ մարդ չկա որպեսզի օգնի նրան, և այդ պատճառով նստեց առաջին իսկ երթուղայնը։ Վերջը նա ինձ ասաց իր բնակարանի հասցեն, ես պատվիրեցի տաքսի և նա ուղվեց դեպի տուն։ Մի քանի օր առաջ Նյու Յորքի Կենտրոնական պարկով քայլելեիս մարդկանց մեջ ուշադրությունս ընկավ մի ընկերական խմբի, որտեղից լսվեց շատ ծանոթ ձայն։ Ուշադիր նայելուց հետո տեսա այդ սլավոնական գեղեցիկ արտաքնով աղջկան իր ամերիկացի ընկերների հետ։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել, մինչև որ նա տեղին հարմարվի։

Posted in Winter camp

Դեպի սահադաշտ

Այսօր մենք քայլարշավ կատարեցինք դեպի սահադաշտ։ Ճանհապարհը թվում էր երկար և ձանձրալի, բայց թվաց շատ կարճ և զվարճալի։ Հասնելով սահադաշտ հագանք չմուշկները և գնացինք մարտի դաշտ։ Մոտ տաս րոպե տանջանքներից հետո բոլորս արդեն հանգիստ քշում էին։Իհարկե բոլորս գոնե մեկ անգամ ընկանք։ Այդ մեկ ժամը թվաց թե ընդամենը երկու րոպե էր։ Ետ գալը եկանք երթուղայնով, բայց մինջ դպրոց հասնելը գնացինք պոնչիկ ուտելու։ Բոորս ունեցանք մի զվարճալի , արկածային օր։

Posted in Ձմեռային ճամբար 2023, Winter camp

Անթառամները

Նարինե Աբգարյան

Նարինե Աբգարյանը ծնվել է հունվարի 14-ին 1971 թվականին։Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ Արդեն երկար տարիներ ապրում է Մոսկվայում։Հայտնի է դարձել «Մանյունյա» ինքնակենսագրական գրքի հրատարակումից հետո։

Վերլուծություն

Շատ հուզիչ պատմվածք էր։ Ես չեմ կարող պատմել ամբող պատմությունը , բայց կասեմ երկու բառ՝ այս պատմվածքը պատմում է պատերազմի արդյունքների մասին։ Կարդալիս նույնիսկ սկսում ես հուզվել։ Իրականում ծանոթ եմ Նարինե Աբգարյանի ստեղծագործություներից միայն «Մանյունյա» -ին , բայց կարդալով այս պատվածքը շատ խառը զգացմունքներ ունեցա։

Posted in Ձմեռային ճամբար 2023, Winter camp

Առաջին ճամբարային շաբաթ

Այս ճամբարային շաբաթը շատ հետաքրքրաշարժ էր: Մենք այս շաբաթ խաղացինքզանազան խաղեր: Դրանք են՝ մաֆիա, այլ կերպ, ասոցացիա, լրտես , չբացահայտվածդեպքերի հետքերով և ալյն: Ցավոք ես չեմ խաղացել չբացահայտվծ դեպքերի հետքերովխաղը , որովհետև այդ օրը բացակա էի , բայց բաց չեմ թողել այլ ուրիշ հետաքրքիր խաղերը: Այս շաբաթ ունեցել ենք նաև մարմնամարզական ստուգատես: Աշխատել ենք ՎիգենԱվետիսի քանդակի դպրոցում ընկեր Ալիսի հետ, որի նպատակն էր հայկական, համաշխարհային դիցաբանական կերպարների ստեղծում: Ունեցանք ընթերցողականնախագիծ տիկին Ելենայի հետ , որի ընթացքում կարդացինք և քննարկեցինք ՆարինեԱբգարյանի Անթառամները ստեղծագործությունը: Ունեցանք նաև համագործակցայիննախագիծ ընկեր Նունեյի հետ:

Posted in Ձմեռային ճամբար 2023, Winter camp

«Բախում» ֆիլմ

Այս ֆիլմում ներկայացված է սոցիալակական խնդիրների պատկերը: Ֆիլմի յուրահատկությունը նրանում է ,որ այնտեղ չկա գլխավոր հերոս: Ֆիլմում ներկայացվում է տարբեր խավի, տարբեր մասնագիտության տեր, բնավորության, ռասայի, ազգի մարդկանց կյանքը , ովքեր վերջում իրար հետ բախվելու են իրար: Մարդիկ դատում են միմիյանց առաջին տպավորությունից, տեսքից , որը կարող է բերել մարդուն սխալ կարծիքի: Առաջին հայցքից այս ֆիլմը թվուն է, թե ռասիզմի մասին է, բայց իրականում անվստահության մասին է: 

Ոստիկանի համազգեստի և կրծքանշանի հետևում կարող է թաքնված լինել դաժան, ողջ աշխարհի վրա զայրացած մի ոստիկան ով, շահագործում է իր դիրքն ու իշխանությունը: Սևամորթը կարող լավ ընկեր լինել նույնպես ինչպես սպիտակամորթը…..