Posted in Պատմություն 2021-2022

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:

Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ:Հայկական լեռնաշխարհի հիմնական լեռնագրական միավորներն են Արևելապոնտական, Փոքր Կովկաս, Կորդվաց, Հայկական Տավրոս լեռնային համակարգերը և Հայկական հրաբխային բարձրավանդակը: Արևելապոնտական լեռնաշղթան հյուսիսից եզերում է լեռնաշխարհը և 400 կմ երկարությամբ ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ: 

Posted in Պատմություն 2021-2022

Թեստ

1․Նշված տարբերակներից մեկը չի բնորոշում համակայկական առաջին թագավորության անվանում։
1Բիայնիլի
2Ուրարատու
3Նաիրի
4Վանի Թագավորություն
2․Գետերից մեկը ամբողջությամ հոսում է ՀՀ լեռնաշխարհով։
1Եփրատ
2Կուր
3Արաքս
4Տիգրիս
3․Որ արքան է կառավարել Մ․թ․ա 240-220թթ։
Արշամ
Երվան 2
երվանդ երրրորդ
Շամ

4․Ում միջև է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։
1Պոնտոս Հռոմ
2Սելևկաններ Հռոմ
3Պրթևստան Հռոմ
4Հռոմ Հայաստան

Posted in Պատմություն 2021-2022

Մարտի 7-11

  1. Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:
    Հայաստանի հարավարևմուտքում։Սեպագիր արձանագրություններում վերականգնվում է Սկայորդու իշխանությունը Արմե-Շուբրիա անվանումով։
  2. Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը:
    Պարույրը դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ ընդդեմ Ասորեստանի։Ք․ ա․ 612թ․ դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրախաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։
  3. Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:
  4. Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ամպստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:
  5. Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:
    Գտնվում է Քերմանշահից Բաբելոն տանող ճանապարհի վրա, Բեհիսթուն գյուղում, համանուն ժայռի վրա:Արձանագրությունը կազմվել է ք.ա.522-521 թթ, Աքեմենյան արքա Դարեհ 1-ինի կողմից:Արձանագրությունը պատմում է Աքեմենյան Իրանի արքա Կամբյուսեսի մահից հետո կայսրության տարածքում առաջացած ապստամբության և Դարեհի կողմից ճնշելու մասին:Ապստամբ երկրների մեջ է նաև Հայաստանը, որը նշվում է ՈՒրաշտու, Հարմինույա և Արմինա անուններով:Գրված է երեք լեզուներով, հինպարսկերեն, էլամերեն և աքքադերեն:
  6. Նկարագրե՛ք Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապությունը:
    XIII սատրապության մեջ մտնում էին Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները՝ Արմենիան ,Հայասա-Ազզին և նրանց հարևան մի քանի մանր ցեղերի զբաղեցրած շրջանները: Արմենիայից եւ Հայասայից բացի` Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապության մեջ էին մտնում նաև Հայասայից հյուսիս՝ մինչև Պոնտական ծով ընկած շրջանները:
  7. Ինչպիսի՞ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին:
    Անաբասիսում Հայաստանը պատկերված է իբրև ընդարձակ երկիր, որի սատրապն էր Օրոնտեսը։ Ըստ Անաբասիսի, Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել, հիմնականում հայերով։ Անաբասիսի տվյալների համաձայն, Հայաստանի բնակչության գլխավոր զբաղմունքը գյուղատնտեսությունն էր։ Գյուղերում <<տները լեցուն էին>> մթերքներով յուղ, ։ 
Posted in Պատմություն 2021-2022

Վանի Թագավորություն

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
    1-Վանի թագավորության որ արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշեք այդ սահմանները։
    -Վանի թագավորության տարածքի ամենամեջ աճը ունեցել եմ Սարդուրի II-ի օրոք։Հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով:
    2-Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ․թ․ա․ 743 և 735 թվականներին։
    Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-ին հաջողվել Ք․ա․ 743թ․ Սիրիայի տարածքում կասեցնել Սարդուրի 2-ի առախաղացումը դեպի հարավ որով Ասորեստանը փրկվեց լիակատար շրջափակման մեջ ընկնելուց։Իսկ դրանից ութ տարի անց Ք․ ա․ 735 թ․ նարավանք ձեռնարկեց դեպի Տուշպա-Վան մայրաքաղաք։Թեպետ մայրաքաղաքը գրավել նա չկարողացավ, սական այդ արշավանքով Ասորեստանը վերականգնեց նախկին դիրքերը Վանի տերկության հետ դառնալով Առռաջավոր Այիսյի երկու հզորագույն տերություններից մեկը։
    3-Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։
    4- Ինչու՞ Ռուսա I-ի բանակաը մ․թ․ա․ 716 թվականին անհաջողություն կրեց, ի՞նչպիսի հետևանքներ ունեցավ պարտությունը։
    5-Ինչպե՞ս կգնահատեք Ռուսա II-ի դիվանագիտական քաղաքականությունը։
    Ռուսա 2-ի գահակալությունը տարիները նշանավոր էին։Նա արևմուտքում տիրեց Թաբլանի-Թաբալ, Կաինարու, Մուշկինի, Խալիտու, Խաղտիք և Խաթե երկրներին։Հաջողվեց բարկամականև դաշնակցային հարաբերություններ հաստատել կիմերների հետ։Իսկ Փոքր Ասիայի տարծքը Ռուսան կարողացավ կիմմերիներին ուղղել Ասորեստանի դեմ։Ռուսա 2-ը կատարեց բազմաթիվ շինարարարական աշխատանքներ։
  2. Վերլուծե՛ք
    Ինչու՞ Վանի թագավորությունը կործանվեց։
    Վանի թագավորության թուլացմանը և անկմանը նշաստեցին նաև հյուսիսիսց ասպատակող սկյութական ցեղերը։Երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը , ստույգ հայտնի չէ։Վանի արքայատոհմից իշխանության անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների հավանաբար պալատակակն հեղաշրջաման ճանապարհով։Ձջավորվեց հայկական նոր իշխանապետություն՝ Հայկազունի Սկայորդու գլխավորությամբ։Նրա որդի Պարույր Հայկազունուն էլ վիճակված էր Ք․ ա․ 612թ․ հռչակել նոր թագավորություն։
Posted in Պատմություն 2021-2022

Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։
    1985 թ․ մարտին Միխայել Գորբաչովի գլխավորությամբ սկսվեց ԽՍՀՄ-ի վերակառութցումը։Նա գտնում էր, որ ԽՍՀՄ-ը ճգնաժամից դուրս բերելու համար անհրաժեշտ է իրականացնել վերափոխումներ։
  • Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։
  • Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։
  • Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։
    1988 փետրվարի 27–29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց քաղաքի հայության վայրագ կոտորած։ Զոհվեցին մի քանի տասնյակ հայեր, մոտ 200 մարդ վիրավորվեց։ Այդ ջարդերից հետո քաղաքի 18 հազար հայ ազգաբնակչություն ստիպված բռնեց գաղթի ճանապարհը։Հայերի կոտորածը նախապատրաստված էր ադրբեջանական տեղական իշխանությունների կողմից։Սումգայիթում կազմակերպված աննախադեպ ջարդերով ադրբեջանական իշխանությունները նպատակ ունեին հայ բնակչության մեջ վախ ու խուճապ ստեղծելով հայաթափել Ղարաբաղը։ԽՍՀՄ-ի ղեկավարությունը ջանում էր կատարվածը ներկայացնել որպեսմի խումբ խուլիգանների արարք։
Posted in Պատմություն 2021-2022

Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  1. Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։
    Երկրորդ Համաշխարհային պատերազմը սկսվել է 1935-ի սեպտեմբերի 2-ին , վերջացել 1945-ի սեպտեմբերի 1-ին։Հայրենական մեծ պատերազմը սկսել է 1941-ի հունիսի 22-ից միջև 1945-ը։
  2. Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։
    Պատերազմի ընթացքում Հայաստանը երկրին մատակարարում էր կաուչուկ, որի արտադրությունն ավելացավ 5 անգամ, պղինձ, կարբիդ և ռազմական կարիքների համար անհրաժեշտ այլ արտադրատեսակներ։ Յուրացվեց զենքի ու զինամթերքի որոշ տեսակների արտադրությունը, ինչպես՝ ականանետ, հրացաններ, նռնակներ, ականներ, պայթուցիկ նյութեր։
  3. Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։
     Ընդհանուր 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին։
  4. Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։
     Սիդոր Կովպակի, Ալեքսեյ Ֆեոդորովի, Սերգեյ Ռուդնևի, Պյոտր Վերշիգորայի, Դմիտրի Մենդվեդևի, Կոնստանտին Զասլոնովի։
  5. Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։
    Արփիար Ասլանյանները, Միսաք Մանուշյանը
    Արփիար Ասլանյանները՝  ֆրանսահայ հակաֆաշիստ, Երկրորդ համաշխարահային պատերազմի տարիների ընթացքում եղել է դիմադրության շարժման անդամ։
    Միսաք Մանուշյանը՝ բանաստեղծ, Ֆրանսիայի Ազգային հերոս դիմադրության շարժման առաջամարտիկներից է:
  6. Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։
    ԽՍՀՄ հերոսի կոչում է շնորհվել 108 հայ։
  7. Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։
    Մասնակցել են ԽՍՀՄ-ի ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործերում։Կռվեցին սկզբից միջև վերջ։
  8. Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։
Posted in Պատմություն 2021-2022

Սևրի պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրն ստորագրվել է 1920 թ-ի օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում: Պայմանագրով` Հայաստանը պետք է ստանար 90 հազար կմ քառակուսի, իսկ ՀՀ-ի հետ կունենար 161330 կմ քառակուսի տարածք՝ Սև ծով ելքով: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում են Հայաստանին:Սևրի պայմանագիրը կնքվել է Թուրքիայի սուլթանական կառավարության և Առաջին աշխարհամարտում հաղթանակած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Հայաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորության, Հեջազի միջև: Հայաստանի առաջին հանրապետության կողմից պայմանագիրն ստորագրել է պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը:Պայմանագիրը բաղկացած է 13 մասից և 433 հոդվածից: