Posted in Պատմություն 2021-2022

Սևրի պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրն ստորագրվել է 1920 թ-ի օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում: Պայմանագրով` Հայաստանը պետք է ստանար 90 հազար կմ քառակուսի, իսկ ՀՀ-ի հետ կունենար 161330 կմ քառակուսի տարածք՝ Սև ծով ելքով: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում են Հայաստանին:Սևրի պայմանագիրը կնքվել է Թուրքիայի սուլթանական կառավարության և Առաջին աշխարհամարտում հաղթանակած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Հայաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորության, Հեջազի միջև: Հայաստանի առաջին հանրապետության կողմից պայմանագիրն ստորագրել է պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը:Պայմանագիրը բաղկացած է 13 մասից և 433 հոդվածից:

Թողնել մեկնաբանություն