Posted in Ֆիզիկա.տանը և դասրանում

§11.Էլեկտրական լարում: Վոլտաչափ: §12.Էլեկտրական դիմադրություն: Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար:

  1. Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:
    Էլեկտրական փակ շղթայում տեղի է ունենում էլեկտրական էներգիայի փոխակերպում, հոսանքի ազդեցությամբ, այլ էներգիայի՝ ներքին, մեղանիկական, քիմիական ևայլն:
  2. Ինչ է հոսանքի աշխատանքը:
    Փակ էլեկտրական շղթայի որևէ տեղամասով լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է աշխատանք։
  3. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք բանաձևը:
    Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:U=A/q
  4. Ինչպես է սահմանվում լարման միավորը՝ վոլտը: Լարման ինչ միավորներ են գործածական:
    1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:
    1մՎ =10^−3Վ
    1կՎ =10^3Վ
    1ՄՎ =10^6Վ
  5. Որ էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ: 
    Լարումը չափող սարքը:
  6. Շղթայի տարրերի որ միացումն են անվանում զուգահեռ: Ինչպես է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:
    Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ:
  7. Ինչպես են կապված տրված հաղորդչում հոսանքի ուժի և լարման արժեքները:
  8. Ինչպես է սահմանվում հաղորդչի էլեկտրական դիմադրությունը: 
    Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող:
  9. Ինչպիսին է տարբեր հաղորդիչներում հոսանքի ուժի արժեքների և այդ հաղորդիչների դիմադրությունների կապը նույն լարման դեպքում:
  10. Ինչպես է սահմանվում հաղորդչի էլեկտրական  դիմադրության միավորը՝ օհմ-ը:
    Մեկ օհմն այն հաղորդչի դիմադրությունն է, որտեղ հոսանքի ուժը հավասար է մեկ ամպերի, երբ նար ծայրերին կիրառված է մեկ վոլտ լարում:
  11. Ձևակերպեք Օհմ-ի օրենքը: Գրեք բանաձևը՝ հոսանքի ուժի, լարման:
    Շղթայի տեղամասում հոսանքի ուժն ուղիղ համեմատական է տեղամասի ծայրերին կիրառված լարմանը և հակադարձ համեմատական այդ տեղամասի դիմադրությանը:I= U/R ,U = RI