Posted in Ֆրանսերեն

JULIEN

INGRÉDIENTS

1.400g de Champignons

2.250-300g Poulet

3 manières de assaisonner du poulet - wikiHow

3.1 Oignon

4.20 g de beurre

Beurre - Definition of Beurre

5.Huile d’olive

6.2 gousses d’ail

7.100g Fromage à pâte dure

Comté (bande marron)

8.50-100 ml de crème

9.Sel et poivre

Granite salt and pepper pots

Préchauffer le four à 180 degrés. Eplucher et hacher finement deux gousses d’ail. Épluchez et coupez un oignon en dés moyens. Au lieu d’oignons ordinaires, vous pouvez utiliser des oignons blancs — ils sont moins piquants.

Lavez les champignons (400 g) et coupez-les en morceaux de taille moyenne. Pour préparer ce plat, vous pouvez utiliser des champignons ou des pleurotes, ou vous pouvez faire un mélange de champignons.

Épluchez le filet de poulet (250 g) du gras et coupez-le en fines lanières. Je recommande les filets de cuisses.

Faites chauffer une poêle avec un mélange de beurre (20 g) et 1 huile d’olive.

Mettez l’ail et l’oignon hachés dans une poêle, faites frire pendant 2-3 minutes jusqu’à ce qu’ils soient transparents.

Ajouter les champignons hachés à l’oignon et laisser mijoter encore 3-4 minutes.

Ajouter les morceaux de poulet dans la poêle, saler au goût et faire sauter encore 4 à 5 minutes.

Ajouter des morceaux de fromage et 1 à 2 pincées de muscade dans la poêle. Laisser mijoter environ une minute, jusqu’à ce que le fromage soit fondu. Ajoutez ensuite 50-100 ml de crème, ajustez la quantité en fonction de la consistance. Il faut que la masse ne soit pas très liquide, mais ne devienne pas non plus sèche.

Transférer le mélange dans un plat allant au four. J’ai fait cuire la julienne sous une forme.

Poivrer au goût et saupoudrer de fromage en julienne, râpé sur une râpe grossière (100 g), mettre au four pendant 15-20 minutes, jusqu’à ce que le fromage fonde et prenne une croûte dorée.

Posted in Գրականություն 2021-2022

Խորխե Բուկայ

Խորխե Բուկայ


Ժամանակակից գրող, արգենտինացի հոգեբան, հոգեբանական գրքերի հեղինակ։
Խորխե Բուկայը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության աստղ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով, իսկ գրքերի ամբողջ տպաքանակը գերազանցում է 2 միլիոնը։ Խորխե Բուկայի իսպանական տպագրողները ասում են, որ իսպանական հասարակական տրանսպորտում ամեն օր կարելի է հանդիպել 1-3 մարդու, ովքեր տարված կարդում են բժիշկ Բուկայի գրքերը։

Խորխե Բուկայի ստեղծագործությունները աչքի են ընկնում գրավիչ սյուժեով, հումորով և իմաստությամբ։ Դրանք ուղղակի հասարակ գրքեր չեն, դրանք իսկական վեպեր են, որոնց հիմքում հյուսված են պատմություններ, հեքիաթներ, առակներ։ Բուկայի գրքերը լավատեսություն են ներշնչում և օգնում են ապրել, սիրել և հասկանալ ինքդ քեզ։ Այնպիսի թեմա չկա, որ Բուկայի գրքերում չհանդիպի՝ դեպրեսսիա, նյութական խնդիրներ, ընտանեկան կոնֆլիկտներ, սիրո բացակայություն, ընտանիքից կախվածություն…
Ինչպես շեշտում են քննադատները. «Այս իմաստուն և լավատես մարդը անխոս տիրապետում է դժվարի մասին հեշտ գրելու կարողությանը։ Նրա գրքերը կարդալը նույնն է, ինչ այցելել հոգեբանին»։«Չեմ կարողացլ, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա» պատմվածքը։
«Երեխանեը մենակ էին»

Կարդացեք, վերլուծեք պատմվածքները։
Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա
Ըստ ինձ այս ստեղծագործության իմաստը այն էր , որ մարդիկ մի անգամ փորձելիս ավել չեն փորձում։Կարող է երկրորդ անգամ ստացվի ։Եվ ,որ մարդիկ նպատակին չհասնելով ուզում են իրենց խաբել ասել ,որ այսինչը խանգարեց և չստացվեց կամ այդպիսի բաներ։Մարդիկ հիմնականում հիմնվում են անցյալով։Նրանք ապրում են անցյալով , իրսկանում դա սխալ է։Մարդ պետք է ապրի այս վարկյանով և երբեք չհանձնվի։Մերհերոսը փղիկը հիշում էր իր անցյալը և նաև դա նրան խանգարում էր փորձել կրկին։Փիղը հաշտվել էր, որ այդպես պետք է անցնի իր կյանքը։Ես իմ նպատակին հասնելու համար,պետք է,որ ես ունենամ մեծ ցանկություն այդ բանը իրականացնելու համար։
Երեխաները մենակ էին
Այս ստեղծագորությունը նրա մասին է, որ մարդուն հիմնականում հասրակաություն է ներշնչում իր անկարողության մասին։Մարդ ամենինչ կարող է , ուղղակի հասարկությունը շատ մեծ դեր է խաղում իր կյանքում։Եվ երկրորդ իմաստ այն է , որ մարդիկ միշտ մեկի վրա են հույսը դնում։Երեխան փոքրիկի նա հասկանում էր , որ ոչ մեկը չկար իրեն օգնության հասներ և նա պայքարեց իր կյանքի համար։


Posted in Հայոց Լեզու 2021-2022, Uncategorized

Հոմանիշ և հականիշ բառեր

1. Լեզվում կան բառեր, որոնք իրար մոտ, երբեմն էլ նույն իմաստն են արտահայտում։
Օրինակ՝ մեծ-խոշոր-վիթխարի-հսկայական-ահագին-լայնատարած բառերն
արտահայտում են հարաբերակից իմաստներ, որոնք, սակայն, նույնը չեն։
Իսկ լուսամուտ-պատուհան, սպիտակ-ճերմակ, վախ-ահ, մայրաքաղաք-քաղաքամայր
բառազույգերից յուրաքանչյուրի անդամները նույն իրողությունն են անվանում
և իրարից տարբերվում են միայն կիրառական-ոճական նրբիմաստներով։ Հնչյունական կազմով տարբեր, բայց իմաստով իրար մոտ բառերը կոչվում են հոմանիշ։ Հոմանիշների մեջ առանձնացվում են համանիշներ և նույնանիշներ։ Համանիշ են իմաստով մոտ
հոմանիշները (օրինակ՝ մաքուր-վճիտ-հստակ)։ Նույնանիշ են նույն իրողությունն
արտահայտող հոմանիշները (օրինակ՝ աքլոր-աքաղաղ, լուսամուտ-պատուհան)։
2. Կան բառեր, որոնք իրար հակառակ իմաստներ են արտահայտում, օրինակ՝
լավ-վատ, մեծ-փոքր, շուտ-ուշ, սկիզբ-վերջ և այլն։ Ինչպես տեսնում ենք, այս
բառերը տարբեր են իրարից նաև իրենց հնչյունական կազմերով։ Այս ամենի
հիման վրա էլ սահմանվում են հականիշները։ Հնչյունական կազմով տարբեր և
իմաստներով հակադիր բառերը կոչվում են հականիշներ։

Գործնական աշխատանք

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:
հսկայական-վիթխարի
հմայիչ-դյութիչ
բիլ-ծավի
ժողովել-հավաքել
պարպել-դաարկել
խրթին-դժվար
տամուկ-խոնավ
ստերջ-անպտուղ
դրվատել-գովել
ողորկ-հարթ

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:
փութաջան-ծույլ
ամպոտ-ջինջ
ուսյալ-տգետ
երկչոտ-համարձակ
օրինական-ապօրինի
անջրդի-ջրարբի
ստորոտ-բարձունք
խորդուբորդ-ողորկ
թանձր-նոսր
անբասիր-արատավոր

4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
Մեր դասրանում կար տգետ տղա և գիտուն աղջիկ։
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
Մարու մարդկայնությունը կարող է փոխվել տմարդկության։
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
Նա շատ անվախեր , բայց իր երեխան շատ վախկուտ էր։
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
Այս փողոցում կա վճարովի այգի և անվճար։
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
Այդ մարդու խոսքը շատ հաճելի է իսկ արտաքինը տհաճ։
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ
Նրանք ունեին երկու երեխա, որոնցից մեկը հասուն կայացաց մարդ էր, իսկ մեկը տհաս փոքրիկ։