Posted in Ֆիզիկա.տանը և դասրանում

Էլեկտրակն հոսանքի աշխատանքը և հզորությունը: ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ օրենքը: Շիկացման լամպ: Կարճ միացում: Ապահովիչներ:

1. Ինչ է հոսանքի աշխատանքը: Ինչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:
Հաստատուն հոսանքի աշխատանքը շղթայի տղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակամիջոցի արտադրյալին, որի ընթացքւմ կատարվել է այդ աշխատանքը:A=qU:Ենթադրենք սպառիչ պարունակող շղթայի տեղամասում լարումը U է, հոսանքի ուժը I և tժամանակամիջոցում նրանով անցել է q լիցք:

2. Որն է աշխատանքի միավորը ՄՀ-ում:
Միավորների ՄՀ-ում հոսանքի աշխատանքը արտահայտում են ջոուլով (Ջ)

3. Որ ֆիզիկական մեծություննեն անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ինչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը: 
Էլեկտրական շղթայում հոսանքի՝ աշխատանք կատարելու արագությունը բնութագրող մեծությունը անվանում են հոսանքի հզորություն և նշանակում ՝ P տառով:P=UI

4. Հզորության ինչ միավորներ գիտեք: Ինչպես են առնչվում այդ միավորները վատտին:
1կՎտ (կիլովատ), 1ՄՎտ(մեգավատ), 1մՎտ(միլիվատ) միավորները: 
1մՎտ=0.001Վտ 
1ՄՎտ=1000000Վտ
 1կՎտ=1000Վտ

5. Որն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կպն արտահայտող հավասարությունը:
Էլեկտրական շարժիչ։1ԿՎտ.Ժ=1000Վտ⋅3600վ=3600000Ջ

6. Ինչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:
Իրար հաջորդաբար միացնել երեք հաղորդիչ՝ նույն հաստությունով և երկարությունով։ Երեք տեսակի՝ նիկելինե, պղնձե, նիքրոմե։ Պետք է միացնել նաև ամպերաչափ և ռեոստատ։ Հետո պետք է մեծացնել հոսանքի ուժը, որ բոլոր հաղորդիչները տաքանան։ Պղնձե հաղորդիչը աննշան է տաքանում, իսկ մնացածը շիկանում են։ Դա տարբեր դիմադրութունների հետևանքն է։

7. Ինչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:
Q=I2Rt => Q=U2t/R

8. Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:
Հոսանքակիր հաղորդչում անջատված ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և նրանով հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:

9. Բացատրեք, թե ինչու է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:
Հաղորդիչը տաքանում է, որովհետև մեծանում է հաղորդչի ներքին էներգիան։ Իսկ ներքին էներգիան մեծանում է, որովհետև հաղորդիչը հոսանքի աշխատանք է կատարում։

10. Ինչպիսին է շիկացման լամպի կառուցվածքը:
Դժվարահալ մետաղից թելիկի կամ պարույրի ձևով պատրաստված ճառագայթիչով, որն էլեկտրական հոսանքով շիկանում է մինչև 2500-3300 K։ 

Թողնել մեկնաբանություն